Սպիտակի երկրաշարժից անցել է 36 տարի

Շաբաթ, Դեկտեմբերի 7, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի։

1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում փլուզվել են հազարավոր շինություններ, զոհվել է մոտ 25 հազար մարդ, գրեթե կես միլիոնը՝ անօթևան դարձել։

Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: